ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նշեց իր տարեդարձը: Նա սիրում է իր ծննդյան օրերը, քանի որ դրանք միշտ իր համար անմոռանալի են անցնում: Լուիզայի խոսքերով՝ ինքն անգամ մի փոքր առիթից էլ կարող է ուրախանալ ու իրեն երջանիկ զգալ: Ի դեպ, Լուիզային ծննդյան օրվա առթիվ առաջինը շնորհավորել է իր քույրը՝ առավոտյան հանկարծակի հայտնվելով իրենց տանը, ավելի ճիշտ՝ ժամանելով Մոսկվայից: Դերասանուհու ասելով՝ իր ծննդյան օրն ինքը միշտ շնորհավորում է իր մայրիկին՝ համարելով, որ երեխայի ծնունդն առաջին հերթին ծնողի տոնն է: Հոբելյարին առաջիններից մեկը շնորհավորել է նաեւ ամուսինը՝ Հրանտ Թոխատյանը, իսկ դուստրը՝ Լիլիթիկը, արդեն ռեստորանում՝ խնջույքի ժամանակ, մայրիկին անակնկալ է մատուցել ու  երգել: Ինչ վերաբերում է նվերներին, դերասանուհին խոստովանել է, որ բոլոր նվերներն էլ իր համար հաճելի են:




Լրահոս