2012թ. երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ապրիլ-հունիս ամիսներին Apple-ի եկամուտը կազմել է 35 մլրդ դոլար: Սակայն, ըստ նախնական կանխատեսումների, այդ ցուցանիշը պետք է կազմեր 37,5 միլիարդ դոլար: Ընկերության արտադրանքի գինը 2012-ի երկրորդ եռամսյակում ընկել է` հասնելով 2010թ. ցուցանիշին: 2 տարի առաջ iPhone 4-ն արժեր 600 դոլար, 2011-ի կեսերին դրա գինը հասավ 1000 դոլարի, սակայն այն կրկին կարելի է խանութներից ձեռք բերել 600-650 դոլարով: Itar-Tass-ի փոխանցմամբ` ապրիլ-հունիս ամիսներին Apple ընկերությունը վաճառել է 17 միլիոն iPad պլանշետային համակարգիչ եւ 26 միլիոն iPhone սմարթֆոն:
ԵԿԱՄՈՒՏԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ