Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները խուճապի մեջ էին. զավեշտալի դեպք ինքնաթիռում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան զավեշտալի դեպք է արձանագրվել ռուսական ավիաընկերության՝ «Աէրոֆլոտի» կողմից իրականացվող Մոսկվա-Երեւան թիվ SU 1866 չվերթի ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ արդեն ուղեւորները տեղավորվել են, ու ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, հնչել է ուղեւորներին ողջունելու մասին հայտնի տեքսը, բնականաբար, սկզբում՝ ռուսերեն, որից հետո՝ ադրբեջաներեն: Ուղեւորների շրջանում մի իսկական խուճապ է առաջացել: Մարդիկ կարծել են, թե ինչ-որ դավադրություն է, եւ իրենց ինքնաթիռը թռչում է Բաքու: Պարզվել է՝ ինքնաթիռի անձնակազմի հրամանատարն էլ հայ է եղել` Էդուարդ Հովհաննիսյան: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ո՛չ հայ հրամանատարը, ո՛չ էլ ադրբեջաներեն ողջույնի խոսքեր ասած բորդ ուղեկցորդուհին՝ Սվետլանան, հայ ուղեւորներին սարսափահար անելու համար այդպես էլ ներողություն չեն խնդրել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս