ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ապրում եմ Նոր Նորքի 1-ին զանգվածում: Ինձ արդեն 5-րդ անգամ տուգանում են նույն փողոցում արագությունը գերազանցելու համար: Արագաչափը տեղադրված է Ռուբինյանց փողոցում, որտեղ հայտարարեցին, որ արագաչափը սխալ է աշխատել, ու տուգանվածները կարող են զեղչով մուծումներ կատարել: Ինձ ասացին, որ գնամ, դիմում գրեմ, ես էլ գնացել գրել եմ, բայց հիմա ինձ ասում են, թե դա մայիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում են զեղչում: Ես տուգանվել եմ ապրիլին, մայիսին ու հունիսին, եթե ես գիտեմ, որ այդ փողոցում արագաչափ կա, ես ո՞նց կարող էի 5 անգամ էլ արագությունը գերազանցել, այսինքն՝ էլի լավ չի աշխատում այդ արագաչափը, ինչի համար ինձ 70 հազար դրամ տուգանել են: Խնդրում եմ՝ նորի՛ց ուսումնասիրեք ու տեսե՛ք, թե ով է մեղավոր:

Գառնիկ Սահակյան, 63 տարեկան, վարորդ


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը նախորդ համարում) Միաժամանակ հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով ՃՈ պետի 09.07.2012թ. որոշմամբ անվավեր են ճանաչվել 2012թ. մայիսի 19-ից մինչեւ 29-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 2181 գործերով կայացված որոշումները: Պարզվել Է, որ նշված ժամանակահատվածում Ռուբինյանց փողոցում՝ Պարույր Սեւակի փողոցից դեպի Դավիթ Անհաղթի փողոց ուղղության վրա, արագաչափ սարքից առաջ տեղադրված երթեւեկության արագությունը սահմանափակող ճանապարհային նշանը ծառերի ճյուղերի պատճառով երթեւեկելի մասի աջ եզրային գոտուց մոտ 100 մետր հեռավորությունից տեսանելի չէ: Գ. Սահակյանի նկատմամբ կայացված որոշումներն օրինական են եւ հիմնավոր:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երբեմն ծառերը խանգարում են արագաչափը տեսնելուն, երբեմն լուսացույցը չի երեւում, իսկ մարդկանց ամեն ինչի համար անխնա կերպով տուգանում են:




Լրահոս