
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարաթյունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել:
Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշեց սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից վաղ ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրեց այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն այդ գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերուությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։