Դեղագործության ոլորտում հայտնի ընկերությունը սնանկացել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին դիմել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Վիտամաքս-ե» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Նշենք, որ «Վիտամաքս-Ե» ընկերությունը դեղագործության ոլորտում ժամանակին մեծ գործունեություն է ծավալել: Նշենք, որ դեռեւս 1997 թվականից «Վիտամաքս-Ե» ընկերությունն արտադրել է «Նարինե» պրոբիոտիկ: Այն արտահանվել է Ուկրաինա, Ճապոնիա, ՌԴ, Բելառուս, Լատվիա, Լիտվա, Ուզբեկստան, Ղազախստան, Բելգիա, Գերմանիա, ԱՄՆ եւ այլ երկրներ: Ընկերության նոր եւ նշանակալի ուղղություններից մեկը բնական մրգային, բանջարեղենային եւ մսային փոշիների արտադրությունն է, որը կիրառվում է դեղագործական եւ սննդային արտադրության տարբեր ոլորտներում:

Այսպիսով՝ «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը դիմելով դատարան՝ հայտնել է, որ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 15-ին «Վիտամաքս-ե»-ի եւ բանկի միջեւ կնքված պայմանագրով բանկը պարտապանին տրամադրել է վարկեր 1.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սահմանաչափով՝, տարեկան 11% տոկոսադրույքով, համապատասխանաբար 84 ամիս եւ 60 ամիս մարման ժամկետներով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս