Արցախի իշխանությունները փորձել են արդարանալ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բերձորում տեղի ունեցածը քննարկելու նպատակով Արցախ մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորների երկօրյա այցից հետո, դեպքից 9 օր անց, երեկ վերջապես երկու քրեական գործ հարուցվեց: ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Մ. Ա.- ին, Շուշի քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Ք. Ղ.-ին, Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ` 1978թ. ծնված Մ. Բ.-ին եւ 1966թ. ծնված Գ. Հ.-ին 2015թ. հունվարի 31-ին` ժամը 13:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու եւ Ք. Ղ.-ին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի եւ Մ. Բ.-ին պատկանող «ՎԱԶ-21061» ավտոմեքենաների տարբեր մասերը վնասելու փաստերի կապակցությամբ: Այսինքն, գործ է հարուցվել նաեւ Ստեփանակերտից Քաշաթաղ մեկնած Հիմնադիր խորհրդարանի համակիրների նկատմամբ բռնության դեպքի առիթով:

Արցախից վերադարձած պատգամավորները, որոշ տեղեկություններով, համատեղ հայտարարությամբ հանդես կգան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս