«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակը» զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանի հետ:
-Ձեզ հայտնի՞ է ոչ իշխանական կուսակցությունների այն տեսակետը, թե չեն ընդունում սահմանադրական փոփոխությունները, քանի որ իշխանությունները դա նախաձեռնում են վերարտադրվելու համար, որ Սերժ Սարգսյանը այդ փոփոխությունները նախաձեռնել է 2018 թվականից հետո վարչապետի կամ ԱԺ նախագաի պաշտոնն ստանձնելու համար:
-Բնականաբար նրանք պետք է նման պատճառաբանություններ բերեն: Իսկ ձեզ ի՞նչ է թվում՝ Հանրապետականը չունի՞ նախագահի թեկնածու, որ կարողանա այս նույն մոդելով իր իշխանությունը պահպանել: Դրանք պատրվակներ են, եթե ընդդիմություն են, պետք է ինչ-որ մի պատճառաբանություն բերեն: Եթե մենք հանկարծ այս փոփոխությունների մասին չբարձրաձայնեինք ու ասեինք թե նույն մոդելն է մնում, ինձ թվում է, որ այդ նույն քաղաքական ուժերն իրենք պետք է բարձրաձայնեին այն, ինչը նաեւ ժամանակին բարձրաձայնել էին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: