Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խավյեր Մասկերանոն հայտարարել է, որ թիմը պետք է օգտվի հարձակվող Լիոնել Մեսսիի լավ մարզավիճակից: Արգենտինացի ֆուտբոլիստը նաև ընդգծել է, թե թիմը, ընդհանուր առմամբ, արժանի խաղ է ցուցադրում:
«Պետք է օգտվել Մեսսիի լավ մարզավիճակից: Իսկ ինչ վերաբերում է թիմին, կայունության ենք հասել: Մեզ կարող է հուսադրել այն միտքը, որ այս կամ այն պահին կարող են դժվարություններ առաջանալ, որոնք պետք է կարողանանք հաղթահարել», – նշել է Մասկերանոն:
Այս մրցաշրջանում Մեսսին մասնակցել է Իսպանիայի առաջնության 22 խաղի և դարձել 23 գոլի հեղինակ: Բացի այդ, նա աչքի է ընկել նաև 12 գոլային փոխանցմամբ: