«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Մինչեւ ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեները համատեղ քննություն են իրականացնում Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի գործով, «ՉԻ»-ին հայտնի է դարձել հետաքրքրաշարժ մի տեղեկություն:
Ինչպես հավաստիացնում են «ՉԻ» աղբյուրները՝ օրերս ռուսական ռազմաբազայի ղեկավարությունն աշխատանքից ազատել է բազայում աշխատող 4 հոգեբաններից մեկին: Աղբյուրը նշում է, որ ազգությամբ հայ եւ ՌԴ քաղաքացիություն ունեցող հենց այդ հոգեբանն է, որ սպանության ժամանակահատվածում պարտավոր էր մասնագիտական կոնսուլտացիա իրականացնել հերթափոխ մտնող զինծառայողների հետ: Հոգեբանին հնարավոր է եղել ազատել, քանի որ, աղբյուրի պնդմամբ, վերջինս ոչ մի զինվորական կոչում չի ունեցել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: