WBO/IBF/WBA/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն WBC վարկածով չեմպիոն Դիոնտեյ Ուայլդերի հետ հնարավոր մենամարտը համարում է իրադարձությունների տրամաբանական շարունակություն:
Ապրիլի 25-ին Վլադիմիր Կլիչկոն մենամարտ կանցկացնի ամերիկացի Բրայանտ Ջեննինգսի հետ: Ամենայն հավանականությամբ, ուկրաինացի մարզիկի հաջորդ քայլը կլինի WBO վարկածի չեմպիոնական գոտու պարտադիր պաշտպանումը Թայսոն Ֆյուրիի հետ մարտում, իսկ դրանից հետո Վլադիմիրը կփորձի իր ձեռքը վերցնել WBC չեմպիոնական գոտին, որը հիմա պատկանում է Դիոնտեյ Ուայլդերին:
«Ես շատ լավ գիտեմ Դիոնտեյին: Մենք նախկինում շատ ժամանակ էինք անցկացնում ոչ միայն ռինգում, այլև նրա սահմաններից դուրս: Ես Ուայլդերի երկրպագուն եմ: Նա կարողացել է անել այն, ինչ ես այդպես էլ չկարողացա: Պատմության մեջ նա ամենաարագ հաղթանակների հեղինակ է կարողացել դառնալ:
Կարծում եմ, որ ամերիկացի լսարանը գոհ է նրանից, որ իրենց մոտ այսպիսի չեմպիոն կա, իսկ տիտղոսների միացումը տրամաբանական արդյունք է: Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք կռվել միմյանց դեմ»,-ասել է Կլիչկոն: