Հրապարակ. Ասեցի հլը չեմ որոշել, արդեն ավելորդ հարցեր ես տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթը անդրադարձել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին ու նկատում, որ քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը (Քոթոն), լրիվ անորոշության մեջ է և որևէ հոդաբաշխ մեկնաբանություն չի կարողանում տալ իր առաջադրման կամ չառաջադրման մասին հարցադրումներին։ Ներկայացնում ենք թերթի զրույցը քաղաքապետի հետ.
Պարոն Ղարաքեշիշյան, կողմնորոշվե՞լ եք, նորի՞ց եք առաջադրելու Ձեր թեկնածությունը Ստեփանավանի քաղաքապետի ընտրություններում։
-Հլը դեռ չեմ որոշել։
-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ որոշում կկայացնեք, ժամանակը չէ՞, որ հանգստի գնաք։
-Ասեցի հլը չեմ որոշել։
-Տեղեկություններ կան, որ…
-Արդեն ավելորդ հարցեր ես տալիս, ստից-ընդից, քեզ ասեցի ես չեմ որոշել։ Լուչշե էդ վերսիաները չասեք…
-Լավ, իսկ ե՞րբ որոշում կկայացնեք, այնքան էլ շատ ժամանակ չկա։
-Երբ կայացնեմ՝ կիմանաս, եղա՞վ։
-Ասում են՝ իրավիճակը ռեալ գնահատելով, մտադիր եք ոչ թե ինքներդ առաջադրվել, այլ Ձեր հարազատներից առաջադրել։
-Ես չեմ առաջադրողը, էլ ավելորդ հարցեր միք տա, եղա՞վ…
(Անջատում է հեռախոսը…)
-Պարոն Ղարաքեշիշյան, ինչո՞ւ եք խուսափում ուղիղ պատասխաններ տալուց։ Ձեզ ի վերջո արգելո՞ւմ են կրկին առաջադրվել, թե Դուք ցանկություն չունեք։ Ի դեպ, իշխանության վերջին գործողություններում նկատելի է ձեռագիր՝ փորձում են ազատվել կրիմինալ անցյալով, աղմկահարույց պատմությունների առանցքում պարբերաբար հայտնվող քաղաքական կերպարներից։ Չե՞ք կարծում, որ Դուք ևս այդ ,սև ցուցակումե եք, և Ձեր առաջադրման հարցը կարելի է փակված հմարել։ Կամ գոնե նման մտահոգություն չունե՞ք։
-Ասեցի ավելնորդ հարցեր ես տալիս՝ ունեմ, չունեմ, իմ մտավախությունը։ Ի՞նչ ես ուզում՝ սենսացիոն մի հատ հայտարարությո՞ւն անեմ։ Դե ուրեմն ինձ հետ գործ չունեք, ինձ հանգիստ թողեք, ինչ եղել ա՝ տեսել եք, ինչ կլինի՝ կտեսնեք։
-Պարզ է, որ Ձեր ձեռքում չէ այդ ամենը, բայց Ձեր կատարած աշխատանքը գնահատելով՝ կարծում եք նորի՞ց շանս կտան։
-Իմ համար շատ կարևոր էլ չի՝ իմ ձեռքում ա, թե ում ձեռքում ա։
-Լավ, բա Ձեր համար ի՞նչն է կարևոր։
-Ինձ հանգիստ թողեք, ինձ պրովոկացիոն հարցեր միք տա։
-Դե հիմա որ հարցնենք՝ առաջադրվելու ցանկություն ունե՞ք, դա է՞լ է պրովոկացիոն հարց։
– Ավելնորդ հարցեր մեք տա…
ՀԳ – Ի դեպ, Ստեփանավանում այլ քաղաքապետացուների անուններ դեռևս չեն շրջանառվում, պատճառը թերևս այն է, որ մարդիկ ավելորդ են համարում դուրս գալ իր վարքով հայտնի քաղաքապետի դեմ։
 




Լրահոս