Փորձաքննությունների ազգային բյուրոյում ստեղծվել է նոր ստորաբաժանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փորձաքննությունների ազգային բյուրոյում ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ երկակի և ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների (արտադրանքի) սերտիֆիկացման մարմին

2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ավարտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմին ստեղծելու հետ կապված աշխատանքները, որոնց նպատակն է եղել իրականացնել երկակի նշանակության ապրանքների, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքների փորձաքննություններ:

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից փաստաթղթային փորձաքննության և գնահատման աշխատանքների արդյունքում Հավատարմագրման խորհրդի վերջնական որոշմամբ 08.12.2014թ-ին կազմակերպությունը ստացել է հավատարմագրում երեք տարի ժամկետով, որը հավաստում է, որ վերոնշված հավատարմագրված սերտիֆիկացման մարմինը համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 «Համապատասխանանության գնահատում. Արտադրանքի, գործընթացների և ծառայությունների սերտիֆիկացման մարմիններին ներկայացվող պահանջներ»-ին և կարող է արտահանման վերահսկողության ոլորտում իրականացնել երկակի և ռազմական նշանակության ապրանքների փորձաքննություն:

Հարկ է նշել, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն փորձագիտական ոլորտում Հայաստանի Հանրապետությունում խոշորագույն բազմապրոֆիլ կառույց է և ներկայումս իրականացնում է դատական և ոչ դատական փորձաքննություններ 28 փորձագիտական տեսակների շրջանակներում արդեն իսկ շուրջ 122 փորձագիտական ենթատեսակներով և տեխնոլոգիական ուղղություններով:

Երկակի և ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության սերտիֆիկացման մարմինը ունենալով փորձառու մասնագետներ ի վիճակի է իրականացնել պատշաճ որակի փորձաքննություններ տվյալ ոլորումներում: Վերը նշված հանգամանքների համադրումը հնարավորություն է տալիս զգալիորեն արագացնել արտահանման վերահսկողության գործընթացը:

Կազմակերպությունում Երկակի և ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության սերտիֆիկացման մարմինը կարող է իրական օգություն ցուցաբերել հայկական և արտասահմանյան արտահանողներին և ներմուծողներին, որոնք իրականացնում են արտաքին առևտրային գործողություններ վերահսկվող արտադրանքների հետ:




Լրահոս