Արտասահմանյան անձնագիրը փոխել որոշած գործարար Դավիթ Բադիկյանն անսպասելի բացահայտում է կատարել Մոսկվայում: Պարզվել է, որ նա կրում է իր պատիժը բանտում: Ընդ որում, ՔԿԱԳ-ի տվյալներով, նա դեռևս պետք է իր պատիժը կրի մինչ 2017 թ:
Ինչպես պարզվել է, հանցագործը պատճենահանել է Դավիթի անձնագիրն ու ուրիշի անվան տակ երկու դատվածություն ստացել:
Դատարանում Դավիթը խոստացել է, որ կբողոքարկի թյուր դատավճիռը օրինական կարգով: Դատախազության համար Բադիկյանների ընտանիքը բավարար ապացույցներ ունի: Սակայն Դավիթն անգամ այն ժամանակահատվածում, երբ, իբրև թե, բանտում է գտնվել, հասցրել է ամուսնանալ: Վիզան ու արված լուսանկարները վկայում են, որ նա իր մեղրամիսն անցկացրել է Եգիպտոսում: Ավելին, նրանց ընտանիքում արդեն 2 երեխա է ծնվել: