
Ինչպես «Ժողովուրդ»-ն այսօր իր համարում գրել էր, մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդուն` Մհեր Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահելը) հատկանիշներով:
Երեկ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մեղադրյալ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ քննիչի միջնորդությունը բավարարվել է, և Մհեր Պետրոսյանը կալանավորվել է: