
Երեկ` հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16.30-ի սահմաններում Գյումրու Լազոյի փողոցի բնակիչ, 22-ամյա Հմայակ Դավթյանը, վարելով “Օպել Վեկտրա” մակնիշի 75 QP 075 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Արևիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 53-ամյա Անժելա Կաթանյանին: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ա.Կաթանյանը մահացել է:
Վրաերթից հետո Հ.Դավթյանը ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Ախուրյանի բաժին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: