ՃՈ աշխատակիցները վնասազերծել են կողոպտչին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հուլիսի 31-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները կողոպուտ կատարելու պահին հետապնդել և ձերբակալել են մի քաղաքացու: 
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.20-ի սահմաններում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները Տիգրան Մեծի 24 շենքի մոտ ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ մի կին գոռալով օգնության է կանչում: ՃՈ աշխատակիցները մոտեցել են կնոջը, ով ոստիկաններին հայտնոել է, որ թիվ 81 երթուղային տաքսուց իջնելիս մի երիտասարդ իրենից հափշտակել է դրամապանակը: Նա ոստիկաններին մատնացույց է արել այն ճանապարհը, որով փախել էր կողոպտիչը: Ոստիկանները վազելով հետապնդել են կողոպտչին, գտել և վնասազերծել նրան: Գ.Շամշյանը հայտնում է, որ նշված երիտասարդը Արարատի մարզի Այնթապ գյուղի 8-րդ փող բնակիչ, 30-ամյա Սուրեն Ազիզյանն է, ում մոտ հայտնաբերվել է նաև տուժող կնոջ` Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ, 55-ամյա Ալիսա Զուռնաչյանի դրամապանակը, որի մեջ եղել է 152 հազար ՀՀ դրամ և 2 հազար ՌԴ ռուբլի:
Վնասազերծելուց հետո ՃՈ աշխատակիցները տուժածին և կողոպտչին տեղափոխել են Ոստիկանության Էրեբունու բաժին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի  




Լրահոս