
Անգլիական «Մանչեսթեր Սիթի-ն» ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Ատլետիկո»-ն գլխավորող Դիեգո Սիմեոնեին:
Անգլիական ակումբը դժգոհ է Մանուել Պելեգրինիի աշխատանքից և մտադիր է բանացկել արգենտինացի Սիմեոնեի հետ:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթի»-ն դուրս է մնացել Անգլիայի գավաթից և Անգլիական լիգայի գավաթից:
Նշվում է, որ Պելեգրինին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթի»-ն չհաղթի «Բարսելոնա»-ին: