
Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների հետևանքով հունվարի 31-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 263 խաղաղ բնակիչ, շուրջ 700-ը՝ վիրավորվել:
Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով վարչության զեկույցում:
Իսկ ընդհանուր առմամբ՝ ակտիվ ռազմական գործողությունների մեկնարկից՝ 2014թ. ապրիլի կեսերից մինչ 2015-ի փետրվարի 5-ը, Ուկրաինայի արևելքում սպանվել է շուրջ 5486 մարդ, այդ թվում՝ 59 երեխա, 12972 մարդ վիրավորվել է: