«Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում քննարկել ռուսական կողմին ռուբլով ՀՀ տարածքում սպառված գազի դիմաց վճարելու խնդիրը: Հայտնի է, որ ռուբլու արժեզրկման և դոլարի արժևորման պայմաններում դեռևս նախորդ տարեվերջից առաջարկներ հնչեցին գազի հնարավոր թանկացումից խուսափելու նպատակով մատակար կողմին այդ երկրի արժույթով վճարումներ կատարել:
Նման պայմանավորվածություն ձեռք բերելու արդյունքում հնարավոր կդառնար մինչև անգամ գազի գինը նվազեցնել: Ի պատասխան Armlur.am-ի հարցին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը նշեց, թե իրենք նման քննարկումներ չեն ունեցել և պայմանագրի համաձայն շարունակում են ռուսական կողմին դոլարով վճարել: