Ինչ վիճակում է կոմայից դուրս եկած 17-ամյա վանաձորցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Վանաձորում դանակահարված, մեկ ամիս անց կոմայից դուրս եկած 17-ամյա Տիգրան Գևորգյանի տեսողությունը դեռևս չի վերականգնվել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց նրա եղբայրը՝ Սարգիս Գևորգյանը, ում փոխանցմամբ՝ Տիգրանը վերականգնողական երկար ճանապարհ ունի անցնելու: Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ իրականացվել է կոկորդի վիրահատություն, որը բարեհաջող է ավարտվել:

Հիշեցնենք, որ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրան Գևորգյանը կոմայի մեջ էր արդեն 1 ամիս: Նա «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ դպրոցից հիվանդանոց էր տեղափոխվել: Ավելի վաղ Armlur.am-ին դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանը հայտնել էր, որ Տիգրանը մյուս համադասարանցիների՝ Ռոբերտի և Մաքսիմի հետ ցանկանում էր իրենից մեծահասակ նախահարձակներից պաշտպանել իր ընկերոջը:

Այդ ամենի հետևանքով դպրոցական պատանիները հայտնվեցին հիվանդանոցում: «Ո՛չ մեղայականով ոստիկանություն ներկայացած տղան, ո՛չ նրա քույրը, ում պատճառով տեղի է ունեցել միջադեպը, մեր դպրոցի աշակերտները կամ շրջանավարտները չեն»,- հավելել էր դպրոցի տնօրենը:

Նույն օրը Ն. Ադամյանը (ծնվ 1997թ.) մեղայականով ներկայացել է։ Նա ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս