Նախաճաշը պատասխանատու գործ է. հենց դրանից ստացած էներգիայով էլ պետք է գոյատևես մինչև աշխատանքային օրվա կեսը և շատ օգտակար ու կարևոր բաներ կատարես քո ու աշխարհի համար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի ֆոտոշարք, որը պատմում է այն մասին, թե ինչ են տարբեր երկրներում նախաճաշին ուտում:
Չինաստան
Տապակած հաց, բրնձով շիլա ու բրնձի լապշա
Գայանա
Bake & saltfish՝ ձկով ու բանջարեղենով խրթխրթան հաց
Իրան
Բարակ լավաշ ու օմլետ՝ «կու-կու սաբզի»
Ֆրանսիա
Մի բաժակ սուրճ ու ամենաթարմ բագետիից պատրաստված բուտերբրոդ
Ճապոնիա
Ավանդական նախաճաշ՝ բրինձ, մսով ապուր, նորի ջրիմուռներ: Արևմտյան նախաճաշ՝ սուրճ, հաց ու կարագ, ձու և կարտոֆիլից աղցան:
Լեհաստան
Նրբերշիկով ձվածեղ
Իտալիա
Ջեմ ու հաց
Թուրքիա
Թուրքական նախաճաշ՝ պանիր, ձիթապտուղ, մրգեր, մուրաբա, օմլետ