
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո լքել մադրիդյան ակումբը: Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն:
«Նավասն ամանորյա տոների ժամանակ տեղեկացրել է «Ռեալ»-ին, որ մտադիր է հեռանալ ակումբից: Եվ դա անսպասելի էր ակումբի ղեկավարության համար: Նա առաջարկ ունի լուրջ ակումբից», – նշել է Գիլյարդոն: