Վլադիմիր Կլիչկոն Թայսոն Ֆյուրիի հետ կմենամարտի Լոնդոնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գրել էինք, WBO/IBF/WBA/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ապրիլի 25-ին մենամարտ կանցկացնի ամերիկացի Բրայանտ Ջեննինգսի հետ: Ամենայն հավանականությամբ, ուկրաինացի մարզիկի հաջորդ քայլը կլինի WBO վարկածի չեմպիոնական գոտու պարտադիր պաշտպանումը Թայսոն Ֆյուրիի հետ մարտում, իսկ դրանից հետո Վլադիմիրը կփորձի իր ձեռքը վերցնել WBC չեմպիոնական գոտին, որը հիմա պատկանում է Դիոնտեյ Ուայլդերին:

Vladimir-Klichko-obratilsya-k-nbsp-podpi

Ուկրաինացի բռնցքամարտիկի մենեջերը մանրամասնել է Կլիչկոյի պլանները:

«Այս պահին Շենոն Բրիգսը մեր տեսադաշտում չկա: Ապրիլի 25-ի մենամարտի հաջող ելքից հետո կմտածենք Թայսոն Ֆյուրիի հետ ռինգ դուրս գալու մասին, ապա՝ Դիոնտեյ Ուայլդերի: Կարելի է նաև հակառակը»,-ասել է Բենտեն և հավելել, որ իրենք կցանկանային միավորող մենամարտ անցկացնել այս տարեվերջին կամ 2016-ին: 

Կլիչկոյի մենեջերը խոսել է նաև մարտի անցկացման վայրի մասին՝ նշելով. «Գերմանիայի և Անգլիայի միջև 1 ժամ տարբերություն է միայն: Այնպես որ, էական տարբերություն չկա, թե որտեղ կկայանա մարտը: Այն կարող է կայանալ ինչպես Անգլիայում, այնպես էլ՝ Գերմանիայում»:

1418823525_fyuri-klichko

Բենտեն անդրադարձել է նաև Կլիչկոյի՝ Կուբրատ Պուլևի հետ կայացած մենամարտին. «Կուբրատ Պուլևի հետ վերջին մենամարտում Վլադիմիրը ֆանտաստիկ էր. նա մոտիվացիայի հետ կապված խնդիր չուներ: Իսկ Վլադիմիրն ասում էր, որ կմենամարտի այնքան ժամանակ, քանի դեռ նրա առողջությունն ու մոտիվացիան թույլ կտան դա»:

klichko




Լրահոս