Ռուսաստանի ռազմական դատախազությունը կմասնակցի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Վալերի Պերմյակովի դատավարությանը: Այս մասին kommersant.ru-ին հայտնել է Ռուսաստանի գլխավոր ռազմական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին:
«Կարծում եմ, որ կմասնակցենք»,- մեջբերում է Ֆրիդինսկիի խոսքերը «Ինտերֆաքս»-ը:
Հիշեցնենք՝ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել է մեկ ընտանիքի 7 անդամները: Ռուսաստանի քննչական կոմիտեն 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանդեպ ՌԴ ՔՕ 105-րդ ու 338-րդ հոդվածներով մեղադրանք է ներկայացրել: Ռուսաստանից ու Հայաստանից քննիչների համատեղ հետաքննության ժամանակ շարքային Պերմյակովն ընդունել է իր մեղքն ամբողջությամբ: