Ադրբեջանը վրացիներից պարտքով ոչխար է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացական ոչխարների պահանջարկը հարևան իսլամական երկրներում պակասել է. դրա միակ պատճառը, ըստ վրացիների, Հայաստանից ոչխարների արտահանումն է: Ինչպես գրում է kommersant.ru-ն, Ոչխարաբուծության ասոցիացիայի ղեկավար Բեկա Գոնաշվիլին հայտարարել է, որ ներկայում վրացական ոչխարների կայուն ներմուծող է հանդիսանում Ադրեջանը, ուր Հայաստանը քաղաքական պատճառներով ոչխար չի արտահանում:

Հոդվածում նշվում է, որ վրացական ոչխարների գինը 1 կգ ոչխարի համար կազմում է 3.5-4 դոլար, մինչդեռ Հայաստանից 1 կգ ոչխարը 2 դոլար է, արդյունքում՝ մեկ ոչխարի գնի տարբերությունը կազմում է մոտ 30 դոլար:

«Բացի այդ, լուրջ խնդիր է այն, որ Ադրբեջանից ներմուծողները հաճախ ոչխարները պարտքով են գնում, և լինում են դեպքեր, երբ շատ ոչխարաբույծներ մինչ օրս չեն կարողանում անցած տարի վաճառված ոչխարների դիմաց գումարը վերցնել ադրբեջանցիներից»:




Լրահոս