Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներին: Նա այցելել է թիմի մարզչական շտաբ և ֆուտբոլիստների հետ զրուցել վերջին խաղերում գրանցած անհաջողությունների մասին:
«Մենք պետք է կրկին դառնանք այն ակումբը, որն էինք մինչ Ծննդյան տոները: Պետք է պահպանենք չեմպիոնությունը և մարտի 22-ին հաղթենք «կլասիկո»-ն: Պետք է միավորվել, հերիք է զբաղվեք հիմարություններով: Մի՛ մոռացեք, որ ձեզ միլիոն մարդ է երկրպագում», – նշել է Պերեսը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 4:0 հաշվով պարտվեց «Ատլետիկո»-ին: