
Յունիբանկի ֆեյսբուքյան էջում մեկնարկել է «Հայրենիքի պաշտպան» նոր ֆոտոմրցույթը: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա բանկային քարտ դրամական մրցանակով:
Ֆոտոմրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած այն անձիք, որոնք կներկայացնեն մրցույթի խորագրին համապատասխան նկար: Հաղթող կճանաչվի իր նկարի օգտին առավելագույն հավանություններ հավաքագրած մասնակիցը:
Մրցույթի անցկացման կանոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/unibankarmenia: