
Հուլիսի 31-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության ծառայողները Նոր Արեշի 31-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են 11 կգ 400 գ կանեփանման կանաչ զանգված:Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը հիշյալ տնից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը խոստովանել է, որ իր տնամերձ հողամասում ցանել, աճեցրել եւ օգտագործել է մշակումն արգելված կանեփանման բույսեր: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն: