Beeline-ը բարեգործական միջոցառում է անցկացրել գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

10 փետրվարի 2015 թ., Երևան. Beeline-ը բարեգործական միջոցառում է անցկացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար: Միջոցառման շրջանակում ընկերությունը մանկապարտեզի սաներին նվիրել է թվային սարքավորումներ՝ մուլտֆիլմերի և մանկական զարգացնող ծրագրերի դիտման համար:

«Beeline-ի սոցիալական ռազմավարության հիմնական առաջնահերթությունը տրվում է այն ծրագրերին, որոնք օգնում են կյանքը դարձնել ավելի լավը: Մենք ուրախ ենք այս տարին սկսել աջակցելով այն երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը: Վստահ եմ, որ այս ամենը կօգնի երեխաներին իրենց ուսման և զարգացման մեջ` դարձնելով նրանց կյանքն ավելի լավը: Մենք հետագայում ևս կշարունակենք նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ երեխաները մշտապես գտնվում են մեր սոցիալական ծրագրերի ուշադրության կենտրոնում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Շատ հաճելի է զգալ մեծ ընկերության սերն ու ուշադրությունը: Մեր գիշերօթիկ մանկապարտեզի աշխատակազմի և սաների անունից ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս իրական տոնի և նվերների համար, որոնք կծառայեն մեր կրթօջախի մի քանի սերունդներին», – ասաց թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի տնօրեն Աննա Պարոնյանը:

Նշենք, որ գիշերօթիկ մանկապարտեզի 90 սաներից 60-ը սոցիալապես անապահով ընտանիքների և միայնակ մայրերի երեխաներ են։

beeline2




Լրահոս