
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն այսօր մինչև 18:00-ը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհորդ է տալիս նշված ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն