
Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում առատ տեղումների պատճառով պղտորվել է բնակիչներին մատակարարող խմելու ջուրը եւ ապահովության համար անհրաժեշտ է ծորակներից եկող ջուրն օգտագործել միայն եռացված վիճակում:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից: Տեսչության մարզային կենտրոնից բնակչությանը զգուշացվել է ջուրը խմել եռացնելուց հետո կամ էլ ժամանակավորապես օգտագործել շշալցված ջուր:
Այսօր հետազոտության ժամանակ ջրի աղտոտվածությունը բավականին նվազել է, իրենք վերահսկում են իրավիճակը, աղիքային ինֆեկցիոն դեպքեր դեռեւս չկան: