Սկանդալային ֆիլմի ճակատագիրն անհայտ է. նույնիսկ կինոթատրոններն են «երես թեքել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր ավելի վաղ, այսօր պետք է տեղի ունենար Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ցեղասպանության մասին «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան: Նախկին պատգամավորի կալանավորումից հետո  ֆիլմի ճակատագիրը մնացել է անհայտ:

1
Կադրեր` «Հիշողություն» ֆիլմից

Ինչպես այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշել էր ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը, Երևանի կինոթատրոնները հրաժարվում են ցուցադրել ֆիլմը: Վերջինս հայտնեց, որ կինոթատրոններում պատճառաբանում են, թե իրենց չեն ասել. «Երբ որ ասեն` ցո՛ւյց տվեք, այն ժամանակ էլ ցույց կտանք»:

Ինչպես հայտնեց ռեժիսորը, մինչ այս պահը կազմակերպված փակ ցուցադրություններին ներկա են եղել նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ովքեր, նրա խոսքով, ֆիլմում եղած դաժան տեսարանների դեմ ոչինչ չեն ունեցել:

2
Կադրեր` «Հիշողություն» ֆիլմից

Մշակույթի նախարարն ասել էր, որ գովելի և գնահատելի են ռեժիսորական աշխատանքն ու դերասանական խաղը: Հետաքրքիր է, որ ֆիլմի ռեժիսորը որոշ առումներով ֆիլմը համարում է չստացված:

Armlur.am-ը նաև հայտնել էր, որ Հակոբ Հակոբյանը պետք է ֆիլմ նկարահաներ հոկտեմբերի 27-ի մասին։ Նա մեզ հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստ է սցենարի 70 տոկոսը, իսկ վերջնական ավարտից հետո պետք է սկսեին ֆիլմի նկարահանումները: Բացառված չէ, որ հենց այս ֆիլմը կարող է լինել նրան ճաղերի հետև ուղարկելու պատճառը: Այս ֆիլմը, իսկապես, լուրջ վտանգ կարող էր պարունակել իր մեջ:

3
Կադրեր` «Հիշողություն» ֆիլմից

Նշենք, որ այսօր Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է, և հենց այսօր էլ պետք է տեղի ունենար ֆիլմի պրեմիերան: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և ֆիլմի պրեմիերային մասնակցելու, դրական կամ բացասական խոսքեր լսելու փոխարեն՝ նա այսօր կալանավորված է:




Լրահոս