Այս տարի Սեվանում 5 մարդ է խեղդվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Այս տարի Սևանա լճում ջրահեղձման 5 դեպք է տեղի ունեցել, որից 3-ը փետրվար ամսին, 2-ը հունիս, հուլիս ամիսներին: Վերջիններս ոչ թե ջրահեղձվել են, այլ մահացել են ջրում ստացած ինֆարկտից: Եղել են 14 փրկվածներ”,-հայտնեց ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: Ըստ նրա` ջրահեղձման դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, քանի որ ժողովուրդն ավելի իրազեկ է դարձել, տեղյակ է լողափում լողալու կանոններին:
Սամվել Մկրտչյանի խոսքով` խեղդվածները հիմնականում տղամարդիկ են:
Ըստ բանախոսի` ներկայումս Սևանա ճում կան 19 փրկարարական կետեր, կայաններ և 40 փրկարարներ են աշխատում: Նկատենք, որ Սևանա լճի ոչ բոլոր լողափերն են փրկարար ծառայություններ մատուցում, որի առնչությամբ Սամվել Մկրտչյանը հայտնեց, որ մյուս տարվանից Սևանի բոլոր հանրային լողափերը կունենան իրենց փրկարարները. “Հիմնականում ջրահեղձման դեպքերը լինում են մեր կողմից չհսկվող տարածքներում”: Հարցին, թե օլիգարխներին պատկանող հանրային լողափերն ապահովվա՞ծ են փրկարարներով, բանախոսը պատասխանեց. “Նրանք ավելի շահագրգռված են, որպեսզի նման ծառայություններ ապահովեն”: Վերջում Սամվել Մկրտչյանը Սևանա լճում լողացողներին հորդորեց լինել ուշադիր, լողալ մարդաշատ տեղերում, հետևել կանոններին ու եթե զգան, որ խեղդվում են, շարժեն ոտքերն, իսկ ձեռքերը վեր պահեն. “Ոտքերով շարժումը մարդկանց առաջին փրկությունն է”:




Լրահոս