Տաջիկստանում «Ընդդեմ խոշտանգումների ՀԿ-ների կոալիցիան» զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ չնայած Տաջիկստանի իշխանությունների ջանքերին, երկրում խոշտանգումները տարածված են ու մշտապես կիրառվում են:
Իրավապաշտպաններն ընդգծել են, որ վերջին 3 տարիներին տղամարդկանց, կանանց ու երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի ավելի քան 100 դեպք է գրանցվել :
Միևնույն ժամանակ խոշտանգումների փաստի առթիվ հետաքննություններն անցկացվել են ընդամենը մի քանի անգամ: Բռնության ենթարկվածներից շատերը բողոք չեն ներկայացնում՝ վախենալով հաշվեհարդարից: