Ինչու են ազատամարտիկները մեկնել սահման. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ մի քանի հարյուր ազատամարտիկներ մեկնել են Արցախ` զինվորներին քաջալերելու և մի քանի օր հայկական բանակի հետ անցկացնելու համար: Շատերն, իհարկե, կասկածով վերաբերվեցին երևույթին՝ նշելով, թե միգուցե սահմանային լարվածության աճն է երդվյալ ազատամարտիկներին մղել առաջին գիծ մեկնել:

Armlur.am-ի զրուցակիցները, սակայն, այդ կարծիքին չէին և բարձր գնահատելով ազատամարտիկների քայլը՝ հայտնեցին, որ իրականում պատերազմի վտանգ չեն տեսնում:

Երևանցիների կարծիքով, սահմանային լարվածությունը միշտ էլ բռնկվում ու մարում է ու վերջին շրջանի լարվածությունը նույնպես ադրբեջանական զինուժի մոլեգնության արդյունքն է:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս