
Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41064 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4594 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 823 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 427 երեխա` 232 տղա և 195 աղջիկ: