
Հուլիսի 31-ին ժամը 12.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցից բերման են ենթարկել 1977թ. ծնված, նախկինում դատված Համլետ Թ-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի 29-ին, ժամը 21.00-ին, բաց դռնից մտնելով տներից մեկը՝ գողացել է ճամպրուկ, որի մեջ եղել է մոտ երկու միլիոն դրամ արժողությամբ հագուստ: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: