Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղից առաջ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն անցել են դոպինգ ստուգում: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի կայքը:
Դոպինգ ստուգմանը մասնակցել են 10 ֆուտբոլիստներ` Լիոնել Մեսսի, Նեյմար, Պեդրո, Ալկանտարան, Ալբա, Կլաուդիո Բրավո, Սերխի Ռոբերտո, Մատյե, Մունիր և Սանդրո:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա» խաղը կկայանա փետրվարի 24-ին: