Այսօր` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur .am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում իրար են բախվել “Լադա” մակնիշի 17 ՏՕ 565 համարանիշի ավտոմեքենան և վերամբարձ կռունկը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքից կարճ ժամանակ անց ԱՊՊԱ-ի աշխատակիցները հասել էին դեպքի վայր, բայց քանի որ վարորդները համաձայնության չեն եկել, թե իրենցից ով է մեղավոր, ԱՊՊԱ-ի աշխատակիցները դեպքի վայր են հրավիրել Ճանապարհային ոստիկանության հետաքննիչին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի