
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` հուլիսի 31-ին, Լորուտ գյուղում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ինչպես armlur .am-ին, երեկ` կեսօրին, Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Լորուտ գյուղի իր տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել 71-ամյա Հեղուշ Ստեփանյանը: Քննիչի որոշմամբ, նշանակվել են փորձաքննություններ, իսկ դատաբժշկի նախնական եզրակացությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: