ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրատապ կարգով իր մոտ էր հրավիրել նախարարների և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների: Հանդիպման պատճառով նույնիսկ Բաղրամյանի եռուզեռն է գտնվում կաթվածահար վիճակում:
Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ շտապ կարգով հրավիրված խորհրդակցության օրակարգային հարցերից մեկը Ցեղասպանության 100-ամյակի առթիվ տարվող միջոցառումներն են: Իհարկե, սա հարցերից միայն մեկն է: Թե էլ ինչ հարցեր են ընդգրկված օրակարգում, կփորձենք ներկայացնել քիչ ուշ: