Պահանջում են ազատել ՀԱԿ ակտիվիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի ակտիվիստները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության երկայացուցիչներ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, ինչպես նաև անմեղ ճանաչել գործում մեղադրանքով անցնող և 2-6 տարի դատապարտված մյուս ակտիվիստներին:
Ակցիայի մասնակիցներին ձեռքին կային ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարները, ինչպես նաև “Ազատությունը Արտակն է”, “Ավազակապետականության ոստիկանություն”, “Ազատությունը ես եմ, ոչ ոստիկանությունը” վերտառությամբ պաստառներ։
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին ՝ “Ես ազատ քաղաքացի եմ, իմ ընկերը ապօրինի կերպով բանտում է, նրանք իմ ընկերներն են և եթե նստել է պետք ուրեմն կնստենք այստեղ, ուրեմն կնստենք բոլորով ու այստեղ”:
Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին և Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին դատապարտեց համապատասխանաբար` 6 տարի 3 տարի և 2-ական տարի ազատազրկման:
 




Լրահոս