ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՊԻ ԼՈՆԴՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը մեկնել է Լոնդոն՝ մասնակցելու օլիմպիական խաղերին: Իսկ մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրը Սարգսյանի անունից ուղերձ էր հղել օլիմպիադային մասնակից մարզիկներին: Ուշագրավը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանի մեկնումը ներկայացվում է որպես աշխատանքային այց, որի օրակարգում Մեծ Բրիտանիայի թագուհու, «Հայաստան» հիմնադրամի տեղի գրասենյակի եւ այլոց կողմից կազմակերպված ընդունելություններին մասնակցելն է: Կարծում ենք՝ շատ ավելի ազնիվ կլիներ, եթե Ս. Սարգսյանը հայտարարեր, որ ինքը արձակուրդ է գնում եւ այդ առիթով մեկներ Լոնդոն: Հատկապես որ այցի օրակարգը, ըստ էության, արձակուրդայինի նման է:




Լրահոս