Գյումրու ապագա քաղաքապետի գերխնդրի քաղաքական լուծումից հետո լուրեր են պտտվում այն մասին, որ Սամվել Բալասանյանի փոխարեն խորհրդարան է մտնելու «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանը: Հիշեցնենք, որ վերջինս իր թեկնածությունն առաջադրեց Գյումրիում եւ պարտություն կրեց. այնտեղից ընտրվեց Մարտուն Գրիգորյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ա. Սահակյանից, սակայն վերջինս երկու օր շարունակ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ ՀՀԿ-ականները գերադասում են ոչինչ չխոսել այդ թեմայով: ԱԺ երիտասարդ պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ Բալասանյանի փոխարեն Սահակյանին պատգամավոր առաջադրելու ՀՀԿ որոշման մասին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ