Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 11-13-ին շրջանների մեծ մասում, 14-15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-12-ին առանձին վայրերում՝ զգալի: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, փետրվարի 11-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-14-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 11-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-15-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: