«Պրայմ Կրայմ» գործակալությունը հաղորդում է, որ փետրվարի 5-ին Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը 46-ամյա հայազգի «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի (Էդիկ Թբիլիսկի) նկատմամբ մեղադրական դատական ակտ է կայացրել:
«Օրենքով գողը» մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր պահելու և իրացնելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ հակահասանական կլանի ներկայացուցիչ համարվող Էդուարդ Ասատրյանը կալանավորվել է նաև նախորդ տարվա օգոստոսի 6-ին Ռուսաստանում: Barry White ռեստորանում նրա մոտ թմրանյութ էր հայտնաբերվել: