ԴՐՈՇՈՎ ՀԱՆՁՆՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում հայ սահմանապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, նախնական տվյալներով 1992թ. ծնված զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, թե զինծառայողը մոլորվել է: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: «Զինծառայողն առայժմ ոչ մի պատճառաբանություն չի բերել: Ասում է՝ ուզում էի գալ այդ կողմ: Բայց թե ինչի համար, դեռ չի ասել: Սպիտակ դրոշով է անցել  մեր կողմ: Դա մոլորվելու նշան չէ: Միգուցե փախել է իրենց երկրից»,-եզրակացրեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Ադրբեջանի տարածած հայտարարությունը սուտ է: Նա մեզ ասաց, որ Ֆիրուզը ադրբեջաներենով եւ ռուսերենով է հաղորդակցվում: Հետաքննության ավարտից հետո ՊՆ-ն մտադիր է նրան հանձնել Կարմիր խաչի երեւանյան գրասենյակին:




Լրահոս