ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը անանուն նամակ է ստացել, որտեղ ասվում է, թե N զորամասում վիճակը վատ է, քանի որ զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արկադի Գրիգորյանի եղբոր տղան՝ շարքային  Թաթուլ Գրիգորյանը, ջարդ ու փշուր է անում զինվորներին, ու վերջիններս քնում են վախի մեջ: Անանուն նամակում նշված շարքային Թաթուլ Գրիգորյանը, ըստ «Առաջին լրատվական»-ի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի որդին է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրանտ Գրիգորյանը հերքեց լուրը` հավաստիացնելով, որ իր տղան նորմալ ծառայում է, եւ ինքը հպարտ է նրանով: «Ամեն մի հիմար տեղեկության չի կարելի անդրադառնալ: Անանուն նամակը ո՞րն է, տենց բա՞ն է լինում, հա՞, ո՞ր դարում ենք ապրում, ա՛յ մարդ, որ նման բան լինի»,-ասաց պատգամավորը՝ բարի ծառայություն մաղթելով բոլոր զինվորներին:




Լրահոս