Բա պարտքերիս մոմենտով ի՞նչ եք անելու. ինքնասպանության փորձ արած քաղաքացին` իր կյանքը փրկած ոստիկաններին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջերս Կենտրոնի ոստիկաններն ինքնասպանության փորձ են կանխել: Մի տղամարդ որոշել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից, սակայն ողբերգական սկիզբ ունեցող պատմությունն ավարտվել է զավեշտով: «Ինքնասպանվողի» հարեւանը զանգահարել է «կենտրոն» եւ ասել, որ իր հարեւանը մեծ պարտքեր ունի, չի կարողանում վճարել եւ գնում է կամրջից «քցվելու»: Ոստիկանները ճիշտ ժամանակին տեղ են հասել եւ փրկել քաղաքացուն: Փրկվածը հաջորդ օրը գնացել է Կենտրոնի ոստիկանություն եւ ամենայն լրջությամբ հարցրել ոստիկաններին: «Բա պարտքերիս մոմենտով ի՞նչ եք անելու»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս